Բիզնեսմենն ու 3 հարսնացուները

Մի երիտասարդ բիզնեսմեն գնում է իմաստունի մոտ և ասում․

- Իմաստուն ջան որոշել եմ ամուսնանալ։ 3 Աղջիկ կա, որոնց շատ եմ հավանում և չգիտեմ նրանցից ու՞մ ընտրեմ։

Իմաստունն էլ թե․

-Նրանցից յուրաքանչյուրին տուր 1000$ և հետևիր թե ինչպես են նրանք ծախսում այդ գումարը։ 

Որոշ ժամանակ անց բիզնեսմենն ու իմաստունը հանդիպում են և իմաստունը հարցնում է արդյունքների մասին։

Բիզնեսմենը թե․

-Իմաստուն ջան ինչպես ասացիր այնպես էլ արեցի՝ յուրաքանչյուրին էլ 1000$ տվեցի և հետևեցի թե ինչպես են նրանք ծախսում այդ գումարները։ Առաջինը ողջ գումարը ծախսեց իր վրա։ Երկրորդը նույնիսկ ինձ վրա ծախսեց այդ գումարը։ Երրորդը ներդրում կատարեց և այդ գումարը շատացրեց։

-Եվ ինչպիսի՞ն եղավ ընտրությունդ երիտասարդ, - հարցրեց իմաստունը։

-․․․ընտրեցի ամենամեծ կրծքովին․․․


Գնահատեք այս գրառումը

Ընթացիկ գնահատական՝ 5.00 (2 / 10)