Հաջող ամուսնություն

Կնոջ հարցազրույցը, որը իր ամուսնու հետ ապրել է 50 տարի՝ հաշտ և համերաշխ

— Տիկին, բայց ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այդքան երկար ժամանակ ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ։
— Օհ, ամեն ինչ շատ պարզ է։ Երբ մենք պսակվեցինք, ամուսինս եկավ իմ հետևից, ես հավաքեցի օժիտս, ինձ նստեցրեց սայլի վրա և տարավ իր ռանչոն։ Ճանապարհին ձիերից մեկը սայթաքեց, և նա հանգիստ ասաց․ «Մեկ»։
15 րոպե անց, նույն ճանապարհին, այդ նույն ձին կրկին սայթաքեց, և նա ասաց․ «Երկու»։
Եվ երբ արդեն նրա ռանչոն երևում էր, այդ նույն ձին երրորդ անգամ սայթաքեց։
Նա ասաց․ «Երեք» — և կրակեց ու սպանեց նրան։
Ես, իհարկե, սկսեցի գոռալ, հիստերիա սարքեցի, սկսեցի խղճալ խեղճ կենդանուն…
— Եվ ի՞նչ եղավ հետո։
— Եվ նա ասաց․ «Մեկ»


Գնահատեք այս գրառումը

Ընթացիկ գնահատական՝ 5.00 (1 / 5)