Հանցագործություն

Մեկը զանգում է ոստիկանություն ու հուզված ասում.
- Ալո՛, շո՛ւտ հասեք, մեր տուն գող է մտել։


Ոստիկանը հանգիստ պատասխանում է.
- Ցավոք, հիմա ազատ մեքենա չունենք, ստիպված պետք է սպասեք։


Մարդը մի պահ մտածում է, անջատում է հեռախոսը, երկու րոպեից նորից զանգում ու ասում.
- Ալո՛, էլ պետք չէ գալ, ես նրան կրակեցի ու սպանեցի։


Հինգ րոպե չանցած՝ տան դիմաց կանգնում են երեք մեքենա, հատուկ ջոկատայիններ ու շտապօգնություն։ Գողին տեղում բռնում են։ Ոստիկանության պետը մոտենում է տանտիրոջն ու զայրացած ասում.


- Բայց դուք ասացիք, թե նրան սպանել եք։
Տանտերն էլ ժպտում է ու պատասխանում.
- Դե դուք էլ ասում էիք՝ ազատ մեքենա չկա։



Գնահատեք այս գրառումը

★ ★ ★ ★ ★

Ընթացիկ գնահատական՝ 5.00 (1 / 5)